Այսօր՝ փետրվարի 4-ին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար՝ Զարեհ Սինանյանը և գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը պաշտոնական այցով գտնվում են Ախալցիխեում:
Ախալցիխե կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ՝ Բեսիկ Ամիրանաշվիլիի, Ախալցիխեի քաղաքապետ՝ Զազա Մելիքիձեի և Ախալցիխե-Ադիգենի մաժորիտար պատգամավոր՝ Գիա Կոպաձեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ընդհանուր խնդիրները, որոնք առկա են երկու ազգերի միջև, ինչպես նաև խոսել են հայ համայնքին հուզող մարտահրավերների մասին: Զարեհ Սինանյանն անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, նշում է.
«Այժմ հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Խոսեցինք և ծանոթացանք իրավիճակին, թե ինչպես կարող ենք աջակցել և ինչպես օգնել, որպեսզի ավելի կապված լինեն մեր հայրենիքի հետ: Միշտ պետք է ձգտենք, ավելի բարելավել հայ-վրացական հարաբերությունները, բարելավման շատ տեղ ունենք: Այսօր մենք ունենք շփման շատ կետեր՝ ընդհանուր խնդիրներ, աշխատանքներ»,- ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար՝ Զարեհ Սինանյանը:
Նրանք կհանդիպեն նաև հայկական համայնքային, կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ և կքննարկեն հետագա համագործակցության ուղիները:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը և գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ը գործուղվել են Վրաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.