Ավտոճանապարհային պատահար Ախալցիխեում
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեում: Երկու թեթև մեքենա միմյանց են բախվել 9 ապրիլի փողոցում: Դեպքը տեղի է ունեցել Ախալցիխեում, երեկոյան ժամը 19:00-ին:
Ըստ ականատեսների, «VIP» խանութի մոտ միմյանց բախվել են «Գոլֆ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի արդյունքում տուժածներ չկան:
Ներքին գործերի նախարարությունում ասում են, որ վարորդը տուգանվել է վարչական կարգով, 125֊րդ հոդվածի տասերորդ մասով։