Լուրեր
Ախալցիխեում ամուսինը փորձել է խեղդել կնոջը
Ընտանիքում բռնության դեպքը տեղի է ունեցել քաղաք Ախալցիխեում: Տղամարդը փորձել է շնչասպառ անել կնոջը: Դեպքը տեղի է ունեցել Փետրվարի 10-ին: Շտապ օգնության անձնակազմը երիտասարդ կնոջը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել է կլինիկա:
«Կնոջը տնից հեռացրել են, տեղափոխել հիվանդանոց: Վզի վրա ունի վնասվածքներ»,- ասում են շտապ-օգնության աշխատակիցները:
Տուժածը դեռևս մնում է բժշկական հաստատությունում:
«Հիմա լավ է, կոտրվածք կամ ուրիշ ծանր վնասվածք չունի: Փորձել է խեղդել: Ինչ հարկավոր էր, արել ենք, հետազոտություններ այլևս չենք անցկացնում, բայց մնում է մեզ մոտ»,- ասում է Մզիա Կակոշվիլին:
Ներքին Գործերի Նախարարությունը դեպքի առնչումով հետաքննությունը սկսել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերվում է ընտանեկան բռնությանը:
Հանցանքը պատժվում է հասարակության համար 80-ից 150 ժամ օգտակար գործով կամ երկու տարի ազատազրկմամբ:
Հաստատության տվյալների համաձայն, միջադեպի մասնակից տղամարդը ազատության մեջ է:
Տարածեք :