Բակուրիանում, աղջիկը դահուկներով սահելիս մահացել է
Բակուրիանում, 21-ամյա աղջիկը դահուկներով սահելիս մահացել է: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 24-ին, ժամը 15:00-ի սահմաններում: Դին հետազոտելու համար տեղափոխել են Ախալցիխե:
Ըստ ականատեսների, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ամենայն հավանականությամբ, ստացել է ընկնելու ժամանակ: Մահացածը Թբիլիսիից էր, Բակուրիանում հանցստանում էր:
Հետաքննությունը սկսել է Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ՝ «Անզգուշությամբ մահ պատճառել» հոդվածի համաձայն: