Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ին պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում:
ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև վիրահայ համայնքի հետ:
Հանդիպման ընթացքում դահլիճում գտնվողներից մեկը՝ Ռևիկ Կարապետյանը հարցրեց Փաշինյանին.
«Ես Ռևիկ Կարապետյանն եմ, ծնունդով Ջավախքցի: Թբիլիսիում ուսանող եմ, մագիստրանտ և ինձ հուզում է հայրենադարձության վերաբերյալ հարցը: Կան արդյոք Հայաստանի կառավարության կողմից մշակված ծրագրեր, այդ ուղղությամբ, թե դուք սպասում եք հայերի ինքնաբուխ դեպի հայրենիք վերադարձին»:
Մանրամասները դիտեք տեսանյութում: