Լուրեր
Աբասթումանի կարանտինային գոտում հիվանդների քանակը մեծանում է
Այսօր, մարտի 10-ին, թոքերի կենտրոն 3 մարդ են տեղափոխել, որտեղ նրանք կմնան երկու շաբաթ: Երեք քաղաքացին էլ Վրաստան եկել է Իտալիայից, նրանց Աբասթուման ուղղարկել են Սարփիի սահմանային մաքսակետից:
„Ստուգման համար տեղափոխել են մեզ մոտ: Երեքն էլ Կախեթիի բնակիչներն են: Մնացածները լավ են զգում իրենց, աստիճանաբար դուրս ենք գրում հիվանդներին, վաղը նույնպես կհեռանան կարանտինից»,- ասում է մենեջերը:
Ըստ Կախա Բերիձեի, Աբասթումանի թոքերի կենտրոնում կրկին հիվանդների են սպասում: Իտալիայից եկած Վրաստանի քաղաքացիներին տեղափոխում են պետության տարածքում առկա կարանտինային տարածքներ, որոնց թվում է նաև Աբասթումանին:
«Իտալիայից բերում են մեր քաղաքացիներին, դրա համար շատերին ենք սպասում: Ամեն ինչ պատրաստ է, հավանաբար շատ մարդ ենք ընդունելու»,- ասում է նա:
Արտասահմանից վերադարձող հիվանդները թոքերի կենտրոն կտեղափոխվեն այսօր կամ վաղը:
Երեկ, մարտի 9-ին, Աբասթումանի թոքերի կենտրոնում գտնվում էր 12 անձ, այսօր նրանցից երկուսի կարանտինային ժամկետը լրացավ և նրանք դուրս գրվեցին հիվանդանոցից: Այսօր կարանտինային գոտում գտնվում է 13 հիվանդ:
Տարածեք :