Ադիգենում մեկ անձ ինքնամեկուսացվել է
Ադիգենի մունիցիպալիտետի տարածքում գտնվում է մեկ ինքնամեկուսացված անձ: Նա Վրաստան վերադարձել է Իտալիայից: ՍՊԸ Ադիգենի առողջապահության կենտրոնի ղեկավար՝ Ռուիզան Քիմաձեի խոսքով, քաղաքացին իրեն լավ է զգում:
«Արդեն 7-րդ օրն է, ինչ ինքնամեկուսացված է և լավ է զգում: Գիտենք, որ Իտալիայից վերադառնալու են, բայց թե ու՞ր - չգիտենք»:
Ինքնամեկուսացված գոտում գտնվող անձանց կհետևի ոստիկանությունը: Հաստատությունը գործում ներգրավվեց նրանից հետո, երբ քաղաքացիներից մի քանիսը չենթարկվեցին օրենքներին: