Արտերկրից Ախալցիխե եկած քաղաքացիներին ինքնամեկուսացրել են
Մարտի 12-ի տվյալներով, Ախալցիխեի մունիցիպալիտետի տարածքում գտնվումէ 19 ինքնամեկուսացված քաղաքացի: Արտերկրից վերադարձած մարդկանց քանակը, ովքեր կարանտինային ժամկետը կանցկացնեն տանը, երկու օրում 4-ով մեծացել է:
Հասարակական առողջապահության կենտրոնի էպիդեմոլոգի խոսքով, ինքնամեկուսացված անձանց քանակին ավելացել է ևս 4 քաղաքացի՝ 2 մարդ Գերմանիայից, մեկ՝ Հոլանդիայից և մեկը Ռուսաստանից:
Հատկանշական է, որ մարտի 10-ին ինքնամեկուսացված էր 16 անձ, նրանցից մեկը դուրս է գրվել: