Նոր կորոնավիրուսի (COVID-19) հետ կապված ռեկոմենդացիաներ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց համար
1.Նոր կորոնավիրուսի (COVID-19) հետ կապված հաստատված կանոնի համաձայն, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը պետք է պահպանի հետևյալ կանոնները.
ա) Վարակվածի հետ շփում ունենալու դեպքում, անմիջապես մեկուսանալ 14 օրվա ընթացքում և հետևել սեփական առողջությանը:
բ) Ինքնամեկուսացման տարածքում խիստ արգելված է այցելուներ և հյուրեր ընդունել:
գ) Թույլատրված է ոչ անմիջական կապով սնունդ մատակարարել:
դ) Բնակելի տարածքում գտնվող այլ մարդկանց հետ հաղորդակցությունը խիստ սահմանափակել: 1 մետր հեռավորության վրա 15 րոպեից ավելի արգելվում է:
ե) Մեկուսացման ընթացքում առանձնացնել սպասքը(բաժակ, ափսե, գդալ և այլն) սրբիչ և սպիտակեղեն:
զ) Հեռախոսազանգերը և համացանցից օգտվելը չի սահմանափակվում:
է) Ինկնամեկուսացման մեջ գտնվելու ընթացքում հասարակական առողջապահության համապատասխան կազմակերպությունները կատարում են մոնիտորինգ. Առողջության մոնիտորինգը կարելի է կատարել առանց անմիջական կապի- ինքնուրույն չափելով ջերմությունը և իրավիճակի փոփոխությունը ինքնուրույն գրանցելով:
ը) Ջերմելու, կամ վիրուսին համապատասխան որևէ նման կլինիկական նշաններ նկատելու դեպքում, անմիջապես դիմել վարակիչ բուժօգնության ստացիոնալ բաժանմունք:
թ) Անհետաձգելի հիվանդությունների (օրինակ՝ վիրաբուժական գինեկոլոգիական և այլն) շտապ ստացիոնալ օգնության դեպքում, հիվանդանոց կտեղափոխեն հատուկ փոխադրամիջոցներով և հիվանդին կտեղավորեն բոքսային բաժանմունքում, մինչև լրանա մեկուսացման ժամկետը:
ժ) Աշխատել զերծ մնալ ծխախոտ, ալկոհոլ օգտագործելուց:
ի) Պահպանել առողջ ապրելու կանոնները-առողջ սնունդ, հանգիստ, ֆիզիկական ակտիվություններ և սոցիալական կապ պահպանել հարազատ մարդկանց հետ. Հեռախոսով կամ էլեկտրական փոստով, ընտանիքի անդամների կամ ընկերների հետ կապ պահպանել:
լ) Եթե ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը աշխատում է, ապա Վրաստանի Բռնագրավված տարածքներից տեղահանված անձանց աշխատանքի առողջության և սոցիալական ապահովության պաշտպանության նախարարության կողմից, սույն անձանց կողմից պահանջելու դեպքում, տրվում է բժշկի տեղեկանք՝իրավաբանական փաստաթղթի տեսքով: