Հայաստանից վերադարձած քաղաքացուն տեղափոխել են Աբասթումանի թոքերի կենտրոն
Աբասթումանի թոքերի կենտրոնում, երեկ երեկոյան տեղափոխել են անձի, ով երկու շաբաթ կարանտինային գոտում կմնա: Վրաստանի քաղաքացին Վրաստան վերադարձել էր Հայաստանից:
«Նրան հետևելու համար տեղափոխեցին մեզ մոտ: Լավ է զգում և վիճակը բավարար է: Մնացած պացիենտներն էլ լավ են»,- ասում է թոքերի կենտրոնի տնօրենը:
Ըստ Ռեզո Ժղենտի, կարանտինում գտնվող 15 մարդկանցից միայն մեկն է Վրաստանի քաղաքացի:
Երեկ, մարտի 14-ին, Աբասթումանի թոքերի կենտրոնում գտնվում էր 14 մարդ: