Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի
Վաղվանից Վրաստանում կսկսվի բժշկական դիմակների արտադրություն, – այս մասին հայտնել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ կառավարության աշխատակազմի տնտեսական համակարգման խմբի նիստից հետո:
Նրա խոսքով՝ ծրագրում ընդգրկված են մինչև 10 կարի ձեռնարկություն, ինչպես նաև մի շարք ընկերություններ, որոնք ներմուծում են անհրաժեշտ նյութեր:
«Մենք ունենք բավարար նյութեր՝ առաջին խմբաքանակն ատադրելու համար: Դիմակների առաջին խմբաքանակը պետությունը կգնի: Ստեղծվելու է անհրաժեշտ պահուստ, որը պետությունը, մասնավոր հատվածի հետ միասին, կվերաբաշխվի առավել կարիքավոր խմբին և այն մարդկանց, ովքեր հաճախակի շփում ունեն բարձր ռիսկերի կատեգորիայի պատկանող այլ անձանց հետ»:
Նախարարի խոսքով՝ խոսքը գնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող բազմաթիվ անգամ օգտագոծվող բժշկական դիմակների մասին:
Սամցխե-Ջավախքում բժշկական դիմակներ գտնելը գրեթե անհնար է: Ախալցիխեի և Նինոծմինդայի դեղատներում բժշկական դիմակ եւ սպիրտ չկա: Դեղատնների ցանցերի ներկայացուցիչները և նրանք, ովքեր ունեն իրենց անձնական դեղատները, հաստատում են տեղեկությունները բժշկական դիմակների և սպիրտի պակասի մասին: