Սամցխե-Ջավախքից 3 անձի հետազոտության արդյունքներն ուղարկել են Լուգարի լաբորատորիա: Հիվանդների ախտանշաններից ելնելով, բժիշկները կասկածում են, որ նրանց մոտ կարող է հաստատվել նոր կորոնավիրուս:
Երիտասարդ տղամարդուն թոքաբորբի ախտորոշմամբ Ասպինձայից տեղափոխել էին Ախալցիխեի հիվանդանոց: Ըստ Հանրային առողջության կենտրոնի ղեկավարի, առողջական վիճակի պատճառով որոշվել է տեղափոխել արգելափակված հիվանդասենյակ:
«Վրաստանում է եղել: Մինչ այս ընտանիքի բժշկի հսկողության տակ էր, տանն էր բուժվում, հիմա հարկ եղավ տեղափոխել: Լուգարից սպասում ենք հետազոտության պատասխաններին, հավանաբար առավոտյան կստանանք»,- ասում է Մզիա Պապաշվիլին:
Երկրորդ հիվանդը պատմում է,որ եղել է Գերմանիայում: Նա Վրաստանում ինքնամեկուսացված էր, բայց բարձր ջերմություն նկատելու պատճառով, դիմել է բժշկի: Ախալցիխեի հիվանդանոցում ասում են, որ երկու հիվանդի առողջական վիճակն էլ բավարար է:
Երրորդ քաղաքացին, 13 օր է գտնվում էր Աբասթումանի թոքերի կենտրոնում: Ըստ մենեջերի՝ կնոջ մոտ երեկ, մարտի 30-ին նկատվել է 37.5 ջերմություն:
«Ամուսնու հետ գտնվում է կարանտինում, վաղը կավարտվեր նրանց ժամկետը: Մինչ այդ ախտանշաններ չկային, հնարավոր է այսօր, փոքր ուշ էլ ստանանք պատասխանները, եթե պատասխանը բացասական լինի, վաղը դուրս կգրենք»,- ասում է Կախա Բերիձեն:
Այս պահի դրությամբ Աբասթումանի թոքերի կենտրոնում կարանտինային գոտում 11 անձ կա: