Լուրեր
Սամցխե-Ջավախքում պարետային ժամի խախտման համար երկու անձ է տուգանվել
Պարետային ժամի առաջին իսկ օրը, արտակարգ դրության կանոնների խախտման համար, Վրաստանում 17 վարչական տուգանք է գրվել, այստեղից երկուսը Սամցխե-Ջավախքում: Տարածաշրջանի նահանգապետը Րադիո «Պալիտրայի» եթերում հայտարարեց, որ երկու անձն էլ եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Նրանք չեն ենթարկվել իրավապահների ցուցմունքներին, որի հետևանքով յուրաքանչյուրը տուգանվել է 3 000 լարիով:
Բացի սրանից, Բեսիկ Ամիրանաշվիլիի խոսքով, մի քանի քաղաքացի նախազգուշացվել է, ովքեր ենթարկվել են ցուցմունքներին և նրանց հանդեպ չի կիրառվել վարչական տուգանք:
Ներքին Գործերի Նախարարության տեղեկության համաձայն, արտակարգ իրավիճակի կանոնեերը խախտելու համար, ընդհանուր տուգանվել է 350 քաղաքացի և 15 ձեռնարկություն:
Տարածեք :