Լուրեր
Ախալցիխեում կարիքավոր ընտանիքներին օգնություն է տրվել
Արդեն մի քանի օր է Ախալցիխեում, երիտասարդների նախաձեռնությանբ, բարեգործական բնույթի ակցիա է կազմակերպվում: Ակցիայի շրջանակներում, մասնակիցները կարիքավոր ընտանիքներին օգնում են սննդամթերքով և տարբեր անհրաժեշտ իրերով:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են այս ակցիայում - սա կլինի գումարային օժանդակություն թե ուղղակի մասնակցություն: Մենք շրջում ենք ընտանիքներով, տեսնում ենք մարդկանց, ովքեր դժվար պայմաններում են ապրում: Ուրախ եմ, որ թեկուզ աննշան, բայց միևնույն է, կարողացանք երջանկացնել այդ ընտանիքներին: Սա փոքր քայլ է, մեծ գործի համար:
Մեզ հետ կապնվում են մարդիկ Վրաստանի տարբեր տարածաշրջաններից, գրում են նաև էմիգրանտները, առաջարկում են օգնություն: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանցից յուրաքանչյուրին: Իսկ երիտասարդներին կոչ եմ անում, որ գան և միանան այս բարի գործին: Հավատում եմ, որ բարությունը կհաղթահարի և մենք ապագայում էլ հաճախ կկարողանանաք նման գործողություններ իրականացնել»,- հայտարարեց կազմակերպիչ Դեմետրե Թաթեշվիլին:
Տարածեք :