Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի մահվան առաջին դեպքը. Տեղեկությունը մի քանի րոպե առաջ հաստատեց բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին:
Բժշկական հաստատությունից հայտարարում են, որ հիվանդը 79-ամյա կին էր, ում մարտի 31-ին, Մարնեուլի-Բոլնիսից տեղափոխել էին Թբիլիսի: Նա գտնվում էր բժիշկների հսկողության տակ:
Վրաստանում կա կորոնավիրուսի 156 հաստատված դեպք, այդ թվում, արդեն բուժվել է 28 մարդ:
Կարանտինում գտնվոմ է 5526 մարդ, իսկ ստացիոնար դիտարկամն տակ 344:
Վրաստանում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված արտակարգ դրություն է հայտարարվել և կարանտին է սահմանվել երկրի ամբողջ տարածքում: Մարտի 31-ից գործում է պարետային ժամ՝ 21:00-ից 06:00:
Ամբողջովին դադարեցված է հասարակական տրանսպորտի, ներառյալ մետրոյի աշխատանքը: Բոլոր քաղաքների մուտքերի և ելքերի մոտ բլոկպոստեր են տեղակայվել՝ քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: