Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 12–ին առաջին ագնամ առանց հավատացյալների է անցկացրել իր գլխավոր տոներից մեկը՝ Քրիստոսի Հարությունը։ Հավատացյալներն այս անգամ Զատիկը նշեցին միայն տանն՝ ավանդական ածիկով, Զատկի ներկած հավկիթներով, չամչով «քաղցր» փլավով և գինով։
Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական Եկեղեցին, մարդկանց բազմության ներկայությամբ ամեն տարի Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:
Այս տարի, սակայն, եկեղեցիներում տեղի ունեցող բոլոր ծիսակատարությունները կանցկացվեն առցանց՝ առանց հավատացյալների մասնակցության՝ բոլորիս քաջ հայտնի պատճառով:
Այս մասին որոշումը կայացրել էր Եպիսկոպոսական ժողովն՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, երկրում գործող արտակարգ դրության պատճառով։ Վրաստանում այն հայտարարվել է մարտի 21–ից մինչև ապրիլի 21–ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով։