Սամցխե-Ջավախքում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Բորջոմում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հաստատվել:
Հեռուստաընկերություն՝ «Բորջոմիի» տեղեկության համաձայն, «Կովիդ 19» Ախալդաբայում գրանցվել է երիտասարդ տղանարդու մոտ: Մոտ 30 տարեկան տղամարդը ենթադրաբար աշխատում էր մաքսակետում և շփում է ունեցել վարակակիր անձի հետ: Ինչպես ասում են ավանում, վարակված տղամարդը ծնողների մոտ մի քանի օր առաջ վերադարձել էր Թբիլիսիից:
Նրան շտապ կերպով տեղափոխեցին Բակուրիանիի կարանտինային գոտի: Հիմա ընթանում է նրա կոնտակների հաստատումը, թե որքան մարդու հետ է շփվել՝ դեռևս անհայտ է:
Բորջոմի նորաբաց բժշկական կենտրոն հիվանդի ընտանիքի անդամին տեղափոխեցին երեկ, երեկոյան: Նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Սամցխե-Ջավախքում սա կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքն է: