Կորոնավիրուսը Վրաստանում - ինչպիսին է դրությունն այսօր
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:
Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 394 դեպքից բուժվել է 86 քաղաքացի:
Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում 4 հիվանդ է մահացել:
5094 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 547 պացիենտ: