Գյուղ Կուլիկամում 3 օրում 4 գողություն է գրանցվել
Ապրիլի 17-ից մինչև ապրիլի 20-ը, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Կուլիկամում, տեղացիները հայտնաբերել են, որ չորս առանց սեփականատիրոջ մնացած տուն թալանված է: Գողության միայն մի մասի դեպքում է հայտնի, թե ինչ են տարել:
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Կուլիկամում, երեք օրվա ընթացքում, բնակիչները կողոպուտը հայտնաբերել են չորս տարբեր տներում: Երեք դեպքում գողերին հաջողվել է ավարտին հասցնել սկսած գործը, իսկ չորրորդ գողության ժամանակ, ժամանակը չի հերիքել: Ինչ որ մեկը նրանց նկատել է, որից հետո փախել են: Բոլոր տների սեփականատերերը արտասահմանում են, սակայն հայտնի է, որ հարազատները ամեն 2-3 օրը ստուգում են տները:
Գողության առաջին դեպքը գյուղ Կուլիկամում գրանցվել է ապրիլի 17-ին: Մինչ այդ, տունը ստուգման համար բացել էին երկու օր առաջ, այսինքն՝ տունը կողոպտել են ապրիլի 16-ին, կամ 17-ին: Ըստ տեղացիների, տանից հանել են 15 000 լարի և երկու գրանցված զենք: Բացի դրանից, ամեն ինչ տակնուվրա էր արված:
Երկու հաջորդող գողություններն իրականացվել են շաբաթ երեկոյան, ապրիլի 18-ին, իսկ երրորդը նկատել են երեկ:
Քանի որ տան տերերը տեղում չեն, դժվար է հստակ ասել, թե ինչ են տարել: Տներից մեկի բարեկամը զանգահարել է Ռուսաստանում գտնվող տան սեփականատերերին և պարզել է, որ մոտ 1 000 լարի արժողությամբ ունեցվածք են գողացել:
Երրորդ տանը, արդեն 20 տարի է, մարդ չի ապրում:
«Ամբողջ տունը տակնուվրա էր արված, չգիտեմ, թե ինչ կարող էին տանել: Տան տերերը 20 տարի առաջ գնացել են Ռուսաստան, այնտեղ էլ մահացել են, երեխաները անգամ չգիտեն, թե ինչ են թողել ծնողները: Ոստիկանությունը երեկ գնացել և մատնահետքեր է վերցրել»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոի պատգամավորը՝ Սարգիս Ուզունյանը,:
Գյուղ Կուլիկամում կան շատ տներ, որոնց սեփականատերերը կամ արտասահման, կամ էլ Ռուսաստան են տեղափոխվել: Բայց նրանց բարեկամները մշտապես հետևում են փակված տներին: Այս օրերին, զարգացած վերջին իրադարձությունների պատճառով, տեղացիները ամեն օր մի քանի անգամ ստուգում են տները: Ոմանք անգամ մտածում են գիշերել փակ տներում: