Վրաստանում հայտարարված արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը:
Այս մասին արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:
Նրա խոսքով կառավարությունն արդեն դիմել է նախագահին, որպեսզի վերջինս հրապարակի Վրաստանում արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին որոշումը: