Լուրեր
Բորջոմում հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Ապրիլի 21-ին, Բորջոմի նորաբաց բժշկական կենտրոն տեղափոխած պացիենտի մոտ, այսօր կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկությունը տարածում է «Borjomi.tv»-հեռուստաընկերությունը:
Երիտասարդ տղամարդուն Բակուրիանիի կարանտինային գոտուց բարձր ջերմությամբ տեղափոխել էին Բորջոմի: Կարանտինից տեղափոխելը նշանակում է, որ հիվանդը բնակչության հետ կապ չի ունեցել և ոչ էլ Բորջոմի մունիցիպալիտետի բնակիչ է:
Երիտասարդ տղամարդը հավանաբար Ռուսաստանում ճանապարհորդության պատմություն ունի:
«Մոտ 30 տարեկան տղամարդուն այսօր տեղափոխեցին Գորիի հոսպիտալ»,- ասում է բժշկական կենտրոնի տնօրեն Իրակլի Դիասամիձեն:
Այս պահի դրւոթյամբ նորաբաց հիվանդանոցում գտնվում է 1 պացիենտ:
Բորջոմում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է ապրիլի 16-ին: Սա Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքն էր:
Տարածեք :