Լուրեր
Կորոնավիրուսի պատճառով գործազուրկ քաղաքաիները 6 ամիս շարունակ կստանան 200 լարի
Վրաստանի կառավարությունը համաճարակի պատճառով գործազուրկ մնացած քաղաքացիներին, 6 ամիսների ընթացքում 1 200 լարիով կաջակցի: Այս մասին Վրաստանի վարչապետ՝ Գիորգի Գախարիան հայտարարել է այսօր, Միջգերատեսչական համակարգող խորհրդում, Հակաճգնաժամային տնտեսական խմբի նիստում ՝ ներկայացնելով հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը:
Վարչապետի խոսքով, կառավարությունից օգնություն կստանան այն մարդիկ, ովքեր COVID-19-ի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը և պաշտոնապես գրանցված էին: Այս աջակցությունը վերաբերվում է շուրջ 350 000 քաղաքացիների:
Տարածեք :