Լուրեր
Ախալցիխեից կորոնավիրուսը հաստատող 3 հետազոտության արդյունքները պատրաստ են
Ախալցիխեի հիվանդանոցում գտնվող հիվանդների մի մասի հետազոտության պատասխանները հայտնի են: 3 պացիենտի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նրանց հետազոտության արդյունքները երեկ, ապրիլի 25-ին ուղարկել էին Լուգարի լաբորատորիա:
Վարչության տեղեկության համաձայն, այսօր գիշերը կստանան հիվանդանոցում գտնվող 8 պացիենտի հետազոտության պատասխանները: Այս պահի դրությամբ, կլինիկայում գտնվում է 12 պացիենտ:
Նշենք, որ երեկ, ապրիլի 25-ին կորոնավիրուս էր հաստատվել տղամարդու մոտ, ում կարանտինային գոտուց տեղափոխել էին Ախալցիխե: Նա տարածաշրջանի բնակիչ չէր, իսկ Ախալցիխե՝ 70 այլ քաղաքացիների հետ, տեղափոխել էին երկու շաբաթ հսկողության տակ լինելու համար: Վարակակիրը գտնվում է Գորիի հոսպիտալում:
Տարածեք :