Նինոծմինդայում հետիոտնին վրաերթի են ենթարկել
Ավոտճանապարհային պատահարը տեղի է ունեցել ապրիլի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում: «Toyota Aqva» մակնիշի ավտոմեքենան հետիոտնին վրաերթի է ենթարկել:
Նինոծմինդայի Գոգոլ-Լերմոնտով փողոցների խաչմերուկի մոտ վարորդը վնասել է հետիոտնին:
Րադիո Նոր լրատվական կայքի տեղեկության համաձայն, վարորդը գտնվում էր ոչ սթափ վիճակում:
Տուժած կնոջն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանական բաժնի աշխատակիցներն ու Ներքին Գործերի Նախարարության ներկայացուցիչները:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն:
Պատիժը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում 3 տարի ժամկետով: