Լուրեր
Ախալցիխեում գրանցվել է կորոնավիրուսի երկրորդ դեպքը
Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում գտնվող հիվանդներից մեկի հետազոտության արդյունքները Լուգարի լաբորատորիայից ստացել են այսօր՝ ապրիլի 29-ին: Վարակակիր անձին այս պահին, հավանաբար տեղափոխում են Գորիի հոսպիտալ:
Հիվանդը տարածաշրջանի բնակիչ չէ: Նրան կարանտինային գոտուց կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով տեղափոխել են Ախալցիխեի հիվանդանոց:
Երեկ, ապրիլի 28-ին, Ախալցիխեից 35 քաղաքացու հետազոտության արդյունքներն ուղարկել էին Լուգարի լաբորատորիա: Այդ թվում 22-ը այն բուժ աշխատողներնր էին, որոնց հերթապահության ընթացքում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը: Բարեբախտաբար, բժիշկների մոտ վարակ չի հաստատվել:
Նշենք, որ սա Ախալցիխում կորոնավիրուսի երկրորդ հաստատված դեպքն է: Առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 25-ին:
Տարածեք :