Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված 12-րդ հիվանդն է մահացել (81-ամյա կին):
«Այսօրվա դրությամբ մենք ունենք Covid-19 վարակի 5 նոր դեպք: Եվս 11 պացիենտ ապաքինվել է: Դժբախտաբար, այս առավոտ հայտնի դարձավ, որ մենք ունենք ևս մեկ մահ: Նա 81 տարեկան էր», — ասել է վարչապետը:
Ինչպես նշել է Լալի Տուրձելաձեն, պացիենտը կորոնավիրուսից ապաքինվել էր ապրիլի 29-ին, սակայն վարակը ծանրացրել էր քրոնիկ հիվանդությունները:
«81-ամյա պացիենտը մեր կլինիկա էր տեղափոխվել ապրիլի 12-ին, «Վրաց-գերմանական» կլինիկայից: Նա ծայրահեղ ծանր վիճակում էր և բուժվում էր վերակենդանացման բաժանմունքում: Ապրիիլի 29-ին 14 օր հետո նա երկու անգամ անցավ թեստ և կորոնավիրուս այլևս չախտորոշվեց: Նրա տառապում էր բազմաթիվ քրոնիկ հիվանդություններով և շատ ծանր վիճակում էր: Պացիենտը մահացավ երեկ, մայիսի 13-ին: Ապրիլի 29-ին պացիենտն այլևս կորոնավիրուս չուներ, սակայն վիճակն այնքան ծանրացավ, որ մեզ չհաջողվեց փրկել նրա կյանքը: Կորոնավիրուսը ծանրացրել էր քրոնիկ հիվանդությունները: Հիվանդը 81-ամյա վրացի կին է»,- հայտարարել է Լալի Տուրձելաձեն:
Մայիսի 14-ին, ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում հաստատված կա կորոնավիրուսի 652 դեպք, որից 383 մարդ առողջացել է: 4 246 մարդ գտնվում է կարանտինային գոտում, իսկ 394-ը՝ ստացիոնար հսկողության ներքո: