Բնակչությունը հոգնել է սահմանափակումներից
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալի Պաատա Իմնաձեի, բնակչությունը հոգնել է սահմանափակումներից, բայց անհրաժեշտ է վերահսկել իրավիճակը:
Ըստ Պաատա Իմնաձեի, որոշակի սահմանափակումներ չեղարկվում են, սակայն մտածված քայլեր են անհրաժեշտ այս ուղղությամբ:
Պաատա Իմնաձեն բերել էր Հայաստանի օրինակ, որտեղ, ինչպես նա նշեց, սահմանափակումների միաժամանակյա վերացումից հետո, վերջին երեք օրվա ընթացքում գրանցվել է վիրուսի այնքան դեպք, որ գերազանցել է Վրաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը։