Ախալցիխեում գրանցվել է կորոնավիրուսի 5-րդ դեպքը
Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում գտնվող հիվանդներից մեկի մոտ այսօր հաստատվել է կորոնավիրուս: Վարակակիրը եղել է արտասահմանում:
Կլինիկայի մենեջերի խոսքով, հիվանդը տեղացի չէ, դրական պատասխան ստանալուց հետո նրան անմիջապես տեղափոխել են կորոնավիրուսի համար հատկացված այլ հիվանդանոց:
Նշենք, որ կորոնավիրուսն Ախալցիխեում առաջին անգամ գրանցվել էր ապրիլի 25-ին, որկրորդ դեպքը 29-ին, երրորդ դեպքը հաստատվեց ապրիլի 30-ին, իսկ չորրորդը՝ մայիսի 7-ին:
Բորջոմում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է ապրիլի 16-ին: Սա Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքն էր: