Որն է կորոնավիրուսից ամենապաշտպանված արյան խումբը
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են իրականացրել 750 հազար բուժառուների մասնակցությամբ, որոնցից 10 հազարի մոտ կորոնավիրուս է հաստատված եղել:
ԱՄՆ-ի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ մյուսներից ավելի քիչ են հակված կորոնավիրուսով վարակվելու։
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են իրականացրել 750 հազար բուժառուների մասնակցությամբ, որոնցից 10 հազարի մոտ կորոնավիրուս է հաստատված եղել։ Ըստ այդ հետազոտությունների, որոնք հաշվի են առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են սեռը, քաշը և տարիքը, արյան առաջին կարգ ունեցող մարդիկ 9-18 տոկոսով ավելի քիչ են վարակվում, քան մյուսները։
Արյան երրորդ և չորրորդ խումբ ունեցող մարդկանց 1,5 տոկոսն է վարակված եղել։ Երկրորդ խմբի արյուն ունեցող մարդկանց մոտ այդ թիվը կազմել է 1,4 տոկոս, իսկ առաջին խմբի արյան դեպքում՝ 1,3 տոկոս։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։