Լուրեր
Ադիգենի հասարակական կենտրոնի ղեկավարին գտել են վիրավոր
Ադիգենի հասարակական կենտրոնի ղեկավարին շտապ տեղափոխել են Թեմքայի «Ջերասրիի» կլինիկա: Բժիշկներն ասում են, որ վիճակը կրիտիկական է, նրան շտապ վիրահատում են:
Տարածված տեղեկության համաձայն, Բեքա Գոգրիճիանին նրա կինը վիրավոր գտել է բնակելի տան բակում:
«Ինչպես ասում են, հանկարծակի կրակել և վիրավորվել է, երիտասարդ տղա է, ոչ ոք չգիտի ինչ է պատահել»,- ասում են գյուղ Մլաշեում, որտեղ նրան գտել են վիրավոր: Գործակալության հասարակության հետ կապերի ծառայությունից ասում են, որ Բեքա Գոգրիճիանը նրանց մոտ աշխատում է 2014 թվականից:
Ներքին Գործերի Նախարարությունից ասում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 115-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են հասցնել ինքնասպանության և հրազենի անկանոն օգտագործում:
Տարածեք :