Կորոնավիրուսը Վրաստանում. Եւս մեկ մահ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:
Մահացած պացիենտը բուժում էր ստանում Մցխեթայի կլինիկայում:
այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1160 դեպք: Ապաքինվել է ևս վեց պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 935։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կարանտինի ռեժիմում է մնում 6489 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 337֊ը: