Եթե չկրենք շնչադիմակներ և չպաշտպանենք սոցիալական հեռավորություն, հնարավոր է, ուսումն սկսելը լինի ռիսկի տակ
Եթե մենք այնպես վարվենք, ինչպես այսօր ենք վարում, հնարավոր է, սեպտեմբերին ուսումն սկսելը լինի ռիսկի տակ,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ համակարգող խորհրդի նիստից հետո:
Նախարարի խոսքով, քաղաքացիները պետք է առավելագույնս պաշտպանեն կանոնները, որպեսզի ուսման մեկնարկի հետ խնդիրներ չունենանք:
«Այս պահի դրությամբ ուսման հետ կապված փոփոխություններ չենք նախատեսում: Կարևոր է, քաղաքացիները հաշվի առնեն, որ այս ամենը կախված է մեր պահվածքից: Այսօր չենք կրում շնչադիմակներ, չկա սոցիալական հեռավորություն, սա, իհարկե, կտանի այն որոշման, որ հնարավոր է, սեպտեմբերին ուսումն սկսելը լինի ռիսկի ներքո: Ուստի, կարևոր է մեր քաղաքացիների մոբիլիզացումը, որպեսզի մեր երեխաներին տանք անվտանգ դպրոցներում, կորոնավիրուսից ազատ միջավայրում կրթություն ստանալու հնարավորություն»,- հայտարարել է Տիկարաձեն:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, ուսման մեկնարկը հետաձգելու նախապայմաններ չկան:
Նրա խոսքով, ինչպես նաև չկա հիմք, որ ընտրությունների ամսաթիվը փոխվի:
«Այսօրվա դրությամբ, չկա պայման, որ ուսումնական տարվա մեկնարկի հետաձգվի և սեպտեմբերի 15-ից երեխաները դասասենյակներում չսկսեն կրթություն ստանալ: Ինչպես նաև չկա հիմք, որ ընտրությունների ամսաթիվը փոխվի»,- հայտարարել է վարչապետը:
Վրաստանում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի 15-ին: