«Անգամ հյուրեր ընդունել չենք ուզում, քանի որ ջուր չունենք»,-Վալեում խմելու ջուր չկա
12.08.2020
Ախալցիխեի քաղաք Վալեում սովորել են ջուրը քիչ ծախսել, քանի որ գալիս է միայն առավոտյան, մոտ 40 րոպեի ընթացքում: Իսկ այս ժամանակահատվածում, հավաքում են մոտ 50 լիտր ջուր, որը ամբողջ օրը պետք է հերիքի: «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունը» քաղաքի ջրահամակարգի վերանորոգումը պետք է ավարտեր մինչև մայիս, սակայն ծրագրի վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև տարվա վերջ:
Եթե ապրում եք Վալեում և ձեր թաղամասում աղբյուր կա – ապա հաջողակ եք: Կարող եք ջուրը դույլերով ամբողջ օրվա ընթացքում հավաքել: Կծախսեք այնքան, որքան հարկավոր է, անգամ եթե մեքենա ունեք: «Օրվա ընթացքում ստանում եմ 20 լիտր ջուր, ոչ ավելի: Ինչպես կհերիքի՞ 20 լ ջուրը ամբողջ ընտանիքին: Այս շոգերին ամեն օր ուզում ենք լողանալ»,- անհանգստանում է Վալեի բնակիչ՝ Ֆրիդոն Մանվելիշվիլին:
«Հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում խողովակը երկու անգամ տրաքվի, ջուրը հավաքվում է և ամենուրեք ծածկում: Գալիս են,վերանորոգում, բայց միևնունյ է տրաքվում է: Հին խողովակներ են, պետք է փոխեն»,- աում է Վալոդիա Կաճկաճաշվիլին:
«Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունը» քաղաք Վալեում ջրամատակարարման համակարգի վերականգնումը սկսվել է 2019 թվականից:
Տենդերում հաղթող ընկերությունը՝ ՍՊԸ «Ալգեթը» աշխատանքների համար ուներ 14-ամիս ժամկետ և 5 մլն լարի: Ծրագիրը պետք է ավարտեին Օգոստոսին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ժամկետները փոխվեցին: Այս փոփոխությունը նկատեցին նաև տեղացիները:
«Կարծես ծրագիրը դադարեցված է: Ասում են, որ ինչ որ հատված են փորում, բայց աշխատանք և ջուր չենք տեսնում: Ջուրը կաթկթում է,ուժը չի հերիքում, որ հասնի տները»,- ասում են վալեցիները:
«Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունում» ասում են, որ ծրագրի իրականացումը խոչընդոտվեց միայն համաճարակի պայմաններում, երկու ամսով: Այս փուլում ընթանում են մագիստրալի շինարարական աշխատանքները: Տենդերային փաստաթղթերի համաձայն, ընկերությունը ունի երկու ամիս ժամանակ, մինչև պայմանագրով նշված վերջնաժամկետի լրացումը:
«Վալեում ջրի ռեսուրսի պակաս կա, որի պատճառով մշտական ջուր չունենք: Աշխատանքները հիմա էլ ընթանում են արդյունավետ: Այս փուլում կառուցում ենք կենտրոնային մագիստրալը: Այս ծրագիրը ջրի ավելացումն է ապահովում: Տարվա վերջին, Վալեում 24-ժամյա ջրամատակարարում կլինի»,- հավաստիացնում է «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերության» Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի տնօրենը: Գիորգի Գրիգոլաշվիլին ասում է, որ աշխատանքները կավարտվեն Նոյեմբերին և բնակչությանը կտրվի մշտական, մաքուր ջուր:
Քաղաք Վալեում, «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունն» ունի մոտ 1 200 օգտատեր:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.