Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները սպառնացին այլեւս չվերադառնալ հայրենիք (Տեսանյութ)
21.08.2020
«Եթե 200 հոգուց ավելի չհիվանդանան, կբացենք: Այսինքն՝ որեւէ հստակ բան չկա, այդ ամենը ենթադրություններ են, մարդիկ 6 ամիս սպասում են, էլ ինչքա՞ն սպասենք: Առանց աշխատանք այլեւս հնարավոր չէ ապրել»,-այսօր կառավարության բողոքում էին Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները: Նրանք կրկին ցույց էին անում՝ վարչապետից պահանջելով սահմանները հատելու հարցերը կարգավորել: «Ես երկու երկրի քաղաքացի եմ, Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իջնի ու ինձ լսի: Էն, որ ընտրվում էր, այստեղ կանգնած ծափահարում էինք, իսկ հիմա չի իջնում այնտեղից: Կարմիր «պալասա» է գծել Հայաստանի վրա»,-վրդովված ասում էր ցուցարարներից մեկը՝ պահանջելով բանակցել Ռուսաստանի հետ, որ իրենց առջեւ սահմանները բացեն:
Հարցին ի պատասխան՝ հայկական կողմն այստեղ անելիք չունի, քանի որ սահմանները բացել է եւ խնդիրը հիմա ռուսական կողմի հետ է, ցուցարար մի կին ասաց՝ քանի որ Հայաստանը կարմիր գոտում է եւ այդ պատճառով Ռուսաստանը չի բացում սահմանները մեր քաղաքացիների առաջ: Քաղաքացիներից մեկն էլ սպառնաց այլեւս չվերադառնալ Հայաստան, եւ ասաց, որ այս օրերին նրա պես շատերն են հիասթափվել: Քաղաքացին ձեռքին բռնել էր մեկ այլ քաղաքացու մեծադիր լուսանկարը՝ նշելով, որ նա արդեն մահացել է, սակայն մինչեւ վերջերս պայքարում էր գնալու համար. «Մենք հավաքվել ենք այստեղ, որ ընկեր Փաշինյանը մեզ լսի: Վրացական կողմը մեզ մարդու տեղ չի դնում: Մենք անասուն չենք, որ մեզ անասունի պես են վերաբերվում: Վրացական կողմը պետք է ամաչի, որ իր պատճառով այդ մարդը մահացել է: Եթե չեն ուզում, որ այս դեպքը կրկնվի, պետք է տարանցման հարցը լուծեն, այստեղ ոչ աշխատանք կա ոչ՝ ապրուստ: Եկել ենք, ուրախացել էինք, որ հեղափոխություն է եղել, կյանքը լավանալու է, բայց այսօր այդ խոստումները մոռացել են: Այսպես չի կարելի անել, մարդկանց պիտի հարգել»:
Նույն քաղաքացին պատմեց, որ Վրաստան-Հայաստան սահմանին քաղաքացիները մեկ ամիս է կանգնած՝ սպասում են, բայց տարանցման հարցը դեռ չի լուծվում: Նրա խոսքով՝ համաձայն են գումար ծախսել, կորոնավիրուսի թեստ հանձնել, միայն թե թույլ տան վերադառնալ Ռուսաստան. «Բայց ո՛չ մեր կառավարությունն է ուզում օգնել, ոչ՝ վրացական կողմը»: Հավաքված քաղաքացիների խոսքով, կառավարությունից իրենց որեւէ մեկը չէր արձագանքել: Նրանք արդեն որերորդ շաբաթն է կառավարության մոտ բողոքի ցույց են անում՝ պահանջելով հարցը լուծել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Առավոտ – Լուրեր Հայաստանից
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.