Հենզել Մկոյանը պատրաստվում է կտակ գրել (Տեսանյութ)
22.08.2020
Պայթուցիկը տեղադրել են մեքենայի հարակից տարածքում, ծառի մոտ - ասում է Նինոծմինդա-Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր՝ Հենզել Մկոյանը, ում եղբոր՝ Մարտուն Մկոյանի մեքենան երեկ, Օգոստոսի 21-ին փորձել են պայթեցնել: Իշխող կուսակցության պատգամավորն ասում է, որ հանցագործները միտումնավոր են տեղադրել պայթուցիկը և սպասել են մեքենայի մոտենալուն: Երբ ճանապարհին հայտնվել է Մարտուն Մկոյանի մեքենան, պայթեցրել են:
Ըստ Մկոյանի, դեպքի պատճառով նրա եղբայրը կորցրել է լսողական ընկալիչները: Նա շարունակում է բուժվել տանը:
«Վերջին երկու օրվա ընթացքում եղբորս մեքենան ես եմ վարել, նրանք հույս ունեին, որ այսօր էլ ես կլինեի մեքենայում»,- ասում է Հենզել Մկոյանը:
Պատգամավորի խոսքով, նա պատրաստվում է կտակ գրել, քանի որ պայթյունի վերաբերյալ շատ տեղեկություններ ունի, որոնք կփոխանցի դատախազությանը:
«21 տարվա պատգամավորության ընթացքում երբեք սխալմունք չեմ թույլ տվել, այդպես եմ ծառայել հայրենիքիս: Վերջին 6 ամիսների ընթացքում սպառնում և հետևում են, ինքներդ եզրակացություն արեք: Ես տուժված եմ և բոլոր հեռուստաընկերությունները այն տեսանյութն են տարածում, երբ ես զենքով ինքնապաշտպանվում էի: Թե ում է ձեռնտու այս ամենը - կգրեմ կտակում»,- «9-րդ ալիքի» մոտ ասում է Հենզել Մկոյանը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Օգոստոսի 21-ին, ժամը 17:00-ի սահմաններում: Դեպքի առնչումով հետաքննություն է սկսվել պայթուցիկ կամ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող սարքավորումը փոխադրելու, տեղադրելու, կրակելու, պայթեցնելու կամ այլ գործողություն իրականացնելու՝ սպանության, մարմնական ծանր վնասվածք հասցնելու նպատակով:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.