Խուլգումո գյուղում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 22-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղում, նախկին դպրոցի շենքում, որն օգտագործվում էր որպես ցախանոց, հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է դեպքի վայր ժամանած հրշեջների կողմից:
Ըստ Խուլգումո գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Մովսես Գիգոլյանի, հրդեհն արդեն մարվել է, և ոչ ոք չի տուժել: Jnews.ge