Լուրեր
Ախալցիխեում երեխաները օձ են գտել. Ըստ բնակիչների՝ սողունը թունավոր էր
Ախալցիխեում, Տաբիձե փողոցում երեկ կեսօրին, երեխաները օձ են նկատել: Սողունին սպանել են երկու դեռահաս: Բնակիչները համոզված են, որ օձը թունավոր էր:
«Սա առաջին դեպքը չէր և վստահ եմ, որ ոչ էլ վերջինը կլինի: Մեր բնակավայրը գտնվում է գետի հարակից տարածքում, կարծում ենք, որ հատկապես այս ժամանակաշրջանում երեխաներին և մեզ վտանգ է սպառնում: Երեխաները միշտ դրսում խաղում են, հարևաններն ասում են, որ օձը թունավոր էր, ինչպե՞ս լինեն երեխաները պաշտպանված: Գոնե ուշադրություն դարձնեն ...»-. ասում է Տաբիձե փողոցի բնակիչ՝ Լամարա Անտոնյանը:
Տարածեք :