Ինչպիսի ապատեղեկատվություններ են տարածվում օգնությունների մասին
Սամցխե-Ջավախքում լուրեր են տարածվել, որ փոխհատուցումը հասնում է բոլորին անխտիր, որ 300 լարի փոխհատուցումը միանվագ չէ, այլ տրվում է 3 ամիս: Բնակիչներից շատերը դեռ ցանկանում են գրանցվել փոխհատուցման համար, չնայած այն հանգամանքին, որ գրանցման կայքը փակ է, կամ չեն բավարարում փոխհատուցում ստանալու պայմաններին:
Բանկի աշխատակիցները նույնպես բնակիչներին հորդորում են դիմել տարբեր հաստատությունների, այդ թվում նաև լրատվամիջոցներին, որպեսզի լրագրողները ստուգեն, թե արդյո՞ք նրանք ճիշտ են գրանցվել:
Փոխհատուցման հարցերի հետ կապված հստակության համար մենք տեղեկացնում ենք, որ ներկայումս անհնար է գրանցվել compensation.moh.gov.ge կայքում, քանի որ կայքն այլևս չի գործում: Ըստ այդմ, անհնար է նաև ստուգել գրանցման ճշտությունը: Խոպանչիների և ինքնազբաղվածների համար 300 լարի փոխհատուցումը միանվագ է: Այս պահին օգնության ծրագիրը գործում է միայն ներառյալ 17 տարեկան երեխաների համար, և կարող եք գրանցվել միայն նպաստը ստանալու համար: Հարկ է նշել նաև, որ այս փուլում խոպանչիների կամ ինքնազբաղ անձանց համար օգնության մասին հայտարարություններ չեն արվում:
Եթե Դուք բացել եք բանկային հաշիվ, նկատի ունեցեք, որ ամեն ամիս բանկը հաշվեհամարից գանձում է 50 թեթրի սպասարկման վճարը:
Jnews.ge