«Եթե ուսուցիչները, աշակերտները և ծնողները սխալներ թույլ տան, կարող ենք կիրառել տուգանք»,- Տիկարաձե
Վրաստանի առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեի խոսքով, կարևոր է, որ բոլորը այս հարցին մոտենան պատասխանատվությամբ և պաշտպանեն հանձնարարականները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի խուսափել կորոնավիրուսի տարածումից:
Նրա խոսքով, պետության նպատակը դպրոցների, ուսուցիչների, աշակերտների և ծնողների հանդեպ տուքանքները չեն, սակայն սխալների դեպքում կունենանք արձագանք:
«Շատ կարևոր է, առաջին հերթին, մենք մեծացնենք մեր պատասխանատվությունը, և հանձնարարականները բավարար լինեն, որպեսզի մենք պատշաճ համագործակցենք և սովորենք ապրել կովիդի հետ միասին: Իհարկե, այս փուլի համար այս ամենը հանձնարարականի բնույթ ունի, եթե ուսուցիչները, աշակերտները և ծնողները սխալներ թույլ տան, կարող ենք կիրառել տուգանք»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն: