Նինոծմինդայում տեղի է ունեցել ավտովթար
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Նինոծմինդայում, Ազատություն – Պուշկին կենտրոնական խաչմերուկում: «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է Մերսեդեսին:
Բարեբախտաբար, տուժածներ չկան: Երկու մեքենան էլ աննշան վնասներ են կրել: Տեղեկությունն այս մասին տարածում է՝ Nor.ge-ն:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները: