Хочу в Россию. հայերի բողոքի ակցիան ՌԴ դեսպանատան առջեւ
09.09.2020
Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսօր ավտոերթով հասան Հանրապետության հրապարակ։ Մինչև այդ շրջել են Երեւանի փողոցներում: Նրանք ավտոմեքենաներին փակցրել էին պաստառներ. «Хочу в Россию», «Պահանջում ենք վարչապետի աջակցությունը»:
Երևանի գլխավոր հրապարակում ակցիայի մասնակիցները որոշել են հավաք կազմակերպել:
Նրանք արդեն մի քանի ամիս է պարբերաբար հավաքներ են անում՝ խնդրելով իրենց հարցին լուծում տալ, կարողանան մեկնել ընտանիքի անդամների մոտ և արտագնա աշխատանքի։
Սեպտեմբերի 4-ին նրանք բողոքի ակցիա էին իրականացրել ԱԺ-ի մոտ: Նրանց առաջինն էր հանդիպել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ապա ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։ Նրանց էր հանդիպել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով նշել էր, որ իրենց ձեռքը չի հարցի լուծումը, Ռուսաստանն ու Վրաստանը չեն թողնում, որ ՀՀ քաղաքացիները մուտք գործեն իրենց տարածք: Ակցիայի մասնակիցներն էլ խնդրում էին ավելի բաց լինել, ներկայացնել այդ երկրների հետ բանակցությունների արդյունքները, այնպես բանակցել, որ հարցը լուծում ստանա, քանի որ արդեն քանի մաիս իրենք զրկված են իրենց ընտանիքներին տեսնելու հնարավորությունից:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.