Նինոծմինդայի գյուղում փնտրում են կորած դեռահասի
Երեկ երեկոյան, Ժդանովականում անհետացել էր եկվոր հովիվի երեխան։
Ըստ պտտվող լուրերի անչափահաս երեխային բնակիչները և սարերում խոտհունձ իրականացնող անձինք տեսել են գյուղի արոտավայրերի տարածքներում շրջելիս։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա գնացել է անհայտ ուղղությամբ։ Ծնողները և Ժդանովականի բնակիչները սկսել են փնտրել նրան։
Որոնողական գործընթացին ներգրավված է նաև ոստիկանությունը։ Նշենք, որ երեխան մոտավորապես 15 տարեկան է։ Հովիվը իր ընտանիքով եկել է Կախեթիի գյուղերից մեկից և Ժդանովականում աշխատում է որպես հովիվ։ Nor.ge