Բաթումիի մուտքի մոտ ջերմաչափվել է ավելի քան 20 հազար ուղևոր
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, Բաթումիի մուտքի մոտ ջերմաչափվել է ավելի քան 20 հազար ուղևոր:
Հետազոտություններն արդեն երրորդ օրն է ընթանում են քաղաքի երկու հսկիչ կետերում: Նրանք, ովքեր ունենում են բարձր ջերմություն, տեղափոխվում են տենդի կենտրոններ: Համեմատաբար ցածր ջերմություն ունեցող ուղևորների տվյալները հսկիչ անցակետերի մոտ բացված վրաններում հաշվառում են առողջապահության նախարարության աշխատակիցները և ուղևորներին պարտավորեցնում դիմել տենդի կենտրոններ:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, խստացված է հսկողությունը քաղաքի տարածքում՝ շնչադիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պաշտպանելու վերաբերյալ: