Ռեստորանը, որտեղ անցկացրել են վարակվածի մոր քելեխը, տուգանել են
Ռեստորանը, որտեղ կովիդվարակվածը անցկացրել է մոր քելեխը՝ տուգանվել է 2000 լարիով: Օբիեկտի տնօրենը 9-րդ ալիքի մոտ ասում է, որ տուգանքը անհիմն է, քանի որ նա ունեցել է միայն 10 հոգու համար նախատեսված պատվեր: Այստեղից ռեստորան գնացել է միայն 6-ը:
«Զանգահարեցին, ասեցին 10 հոգու համար պատվեր ընդունեմ: Հետո ասեցին, որ գնացել են Թբիլիսի և այնտեղ են հավաքվել, ոչ թե ինձ մոտ»,- հայտարարում է ռեստորանի տնօրենը:
Ըստ նրա, վարակված տղամարդը և նրա հյուրերը ռեստորանում երկար ժամանակ չեն մնացել, պատվերած ուտեստները տեղավորել և գնացել են:
«Շփում նրա հետ չենք ունեցել: Կես ժամից ավել չեն մնացել: Մեր աշխատակազմն էլ դիմակներով էին: Չգիտեմ գիշերը գնաց թե ոչ Ախալցիխեից: Գումարն անգամ ուրիշն է վճարել»,- ասի'ում է սեփականատերը:
Ռեստորանի տնօրենին սեպտեմբերի 18-ին, ուշ երեկոյան են տուգանել: Ըստ նրա՝ պատրաստվում է բողոքել, քանի որ նա օրենքը չի խախտել:
«Տուգանեցին երեկ գիշերը ժամը 12:00-ին:Բողոքի վերաբերյալ, ոստիկանությունն ասաց, որ դեռ նրանց դիմեմ, կհաստատեն և հետո կբողոքեմ: Կհաստատեմ, որ 250 հոգի մարդ չեմ ունեցել: Ներեղություն կխնրեն և կչեղարկեն տուգանքը: Տեսախցիկները չեն աշխատում և ցավոք, չունեմ փաստ»,- ասում է նա:
Այս պահի դրությամբ, ռեստորանը փակ չէ և աշխատում է սովորական կարգով: Տնօրենի տեղեկության համաձայն, աշխատակիցներին չեն թեստավորել: