Սամցխե-Ջավախքում COVID-19 աճը կանխարգելու նպատակով գյուղերից մեկը փակվել է
Սամցխե-Ջավախքի Ասպինձայի մունիցիպալիտետի գյուղ Ռուսթավում, բուժքրոջ մոտ հայտաբերվել է կորոնավիրուս: Նա հանգստացել է Բաթումիում:
Այս պատճառով գյուղում ելքն ու մուտքն արգելվեց:
«Բուժքույրը եկել է Բաթումիից, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս: Երեկ գիշերը ժամը 12:00-ից սկսած գյուղը հսկում են ոստիկանները, ոչ մեզ են թողնում դուրս, ոչ էլ մարդիկ կարող են գյուղ գալ: Ստուգման համար դեռ չեն եկել»,- ասում է տեղացիներից մեկը:
Այս փուլում, կլինիկայի մենեջեր՝ Մզիա Կակոշվիլիի տեղեկության համաձայն, ընթանում են կոնտակների որոնման աշխատանքները: