Լուրեր
Երեք տարի առաջ խոստացած ծրագիրը այսօր էլ մնում է երկնքում
Երեք տարի առաջ հայտարարված Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի վարչակազմի շենքի և թանգարանի պահեստի շինարարությունը դեռ չի սկսվել: Թանգարանի ղեկավարն ասում է, որ հատուկ հանձնաժողովը չի ընդունում նախագծերը, իսկ տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ դոնոր են փնտրում: Մինչդեռ ցուցանմուշների մի մասը, փոքր տարածքի պատճառով, պահվում են նկուղում:
Ախալցիխեի բերդի հարակից տարածքում, կկառուցվի Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի վարչական և պահեստային շենքը– այս հայտարարությունը 2017 թվականին արել է Ախալցիխեի քաղաքապետը՝ Սակրեբուլոի նիստի ժամանակ:Զազա Մելիքիձեն պատգամավորներին մանրամասն բացատրեց, թե որտեղ և ինչ տեսակի շենք է տեղակայվելու և ներկայացրեց նախագիծը:
«Սա կլինի տերասային ոճի, ցածր կառույց: Այստեղ կլինի ցուցադրությունների և նիստերի դահլիճ, գրադարան, գորգերի ցուցահանդես: Այն ամենը, ինչ այժմ գտնվում է համալսարանի նկուղում, կտեղափոխենք այստեղ»,- հայտարարել է Ախալցիեխի քաղաքապետը 2017 թվականի դեկտեմբերի 15-ին:
Շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2018 թվականին և ծրագրի իրականացման հաամր հարկավոր էր մոտ 3 մլն լարի: Ըստ ծրագրի, մեսխական դահլիճի ոճի երկհարկանի կառույցը «Ախալցիխեի բերդի» վերնամասում: Հաշվարկված էր, որ առաջին հարկում պետք է լիներ լաբորատորիա, քարերի, գորգերի և նկարների պահեստը, նիստերի դահլիճը, կաֆեն և ժամանկավոր ցուցահանդեսային տարածքը: Երկրորդ հարկում վարչակազմի սենյակները, գրադարանը ժողովի սենյակն ու հյուրանոցային սենյակը կկառուցվեին:
Քաղաքապետի կողմից, Սակրեբուլոին ներկայացված ծրագիրը փոքր ուշ հավանության չարժանացավ: Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի ղեկավարի խոսքով, այս հարցի շուրջ Ազգային թանգարանն աշխատում է Մշակութային ժառանգության գործակալության հետ:Ծրագին իրագործելու համար հատուկ հանձնաժողովի թույլտվությունն ուհավանությունն է պետք, որնմ արդեն մերժել է ներկայացված երկու ծրագիր: Հիմա երրորդ ծրագիրն են պատրաստում:
«Որպեսզի շենքը համապատասխանի հանձնաժողովի կողմից նշված պայմաններին, այն պետք է ունենա ճարտարապետական ոճ, որը լինի հարմար Ախալցիխեի բերդի բնույթին»,- ասում է Ցիուրի Լափաչին:
Ցուցահանդեսային մասի փոքր տարածքի պատճառով թանգարանային ցուցանմուշների մի մասը պահվում է Սամցխե-Ջավախքի պետականհամալսարանում և թանգարանի նկուղում:
Ազգային թանգարանը հաստատում է, որ նախագծում կատարված փոփոխությունները տևել են գրեթե երե քտարի:
Շինարարությունից բացի, կա նաև մեկ այլ խնդիր, որը Ազգային թանգարանը պետք է քննարկի և որոշի: Կարևորը շինությունը կառուցվի, մնացած խնդիրներին էլ լուծում կտանք – ասում է թանգարանի ղեկավար՝ Ցիուրի Լափաչին:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :