22-ամյա տղամարդը խորոված ուտելու ժամանակ խեղդվել է
Սիղնաղի մունիցիպալիտետի գյուղ Քեդելում, ընտանեկան հյուրանոցում 22-ամյա տղա է մահացել: Ինչպես «Պրաիմթայմին» հայտնում են տեղացիները, նրա մահվան պատճառ դարձել է խորովածը:
«Նա Քեդելում, ընտանեկան ոճի հաստատությունում էր ապրում, առողջ էր, անգամ մրսել չգիտեր և նման առողջ մարդուն խորովածը խեղդեց: 22 տարեկան, լավ տղա էր, բարի, մեծ սրտով..»,- ասում են տեղացիները:
Ըստ գյուղի հոգաբարձուի, Լ.Լ.-ն իսկապես մահացել է խորոված ուտելու ժամանակ: Գելա Ղլիղվաշվիլին ասում է, որ հանգուցյալը ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ չի ունեցել:
«Հետզոտությունը սկսվել է, սպասում ենք պատասխաններին»,- ասում է հոգաբարձուն: