Ջավախքի բնակիչները պատրաստվում են գնալ Արցախ
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից երիտասարդն երը պատրաստվում են գնալ Լեռնային Ղարաբաղ: Կամավորները պատրաստվում են մասնակցել ընթացիկ ռազմական գործողություններին: Ըստ երիտասարդների, Հայաստանը նրանց պատմական հայրենիքն է և այս իրավիճակում նրանց տեղը հայ զինվորների կողքին է:
«Երբ իմ եղբայրները պատերազմում են, ես կամ մեկ ուրիշը ինչպե՞ս քնենք կամ հանգիստ ապրենք: Նրանք կռվում են մեր հողերի համար: Ես չեմ կարող չգնալ, սա արժանապատվության հարց է: Տարբերություն չկա, որտեղ ենք ծնվել, Վրաստանում, թե այլ երկրում, սա մեր՝ բոլոր հայերիս պարտականությունն է»,- ասում է Նիկոլայ Հովսեփյանը:
Կամավորները նշում են, որ նրանք ունեն երկքաղաքացիություն, այդ իսկ պատճառով խնդիր չի հանդիսանում սահմանն հատելը:
Երիտասարդները պատրաստվում են երկու օրվա ընթացքում գնալ Արցախ, որտեղ հայ-ադրբեջանական հակամարտություններն ընթանում են Սեպտեմբերի 27-ից: