Լուրեր
Ջավախքում 30-ամյա կինը մահացել է կորոնավիրուսից
Այսօր, Հոկտեմբերի 21-ին կորոնավիրուսից 14 մարդ է մահացել: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսից մահացած 14 պացիենտներից մեծ մասը տարեց է: Սակայն Գամղրելիձեի խոսքով, մահացածների թվում է մեկ մինչև 30 տարեկան անձ: Գամղրելիձեն ասում է, որ այժմ կլինիկապես գնահատվում է այս դեպքը: Գամղրելիձեի մեկնաբանմամբ, պացիենտը բուժում էր ստանում կլինիկայում:
«9-րդ ալիքի» տեղեկության համաձայն, մահացած կինը Նինոծմինդայի գյուղ Դիլիֆից է:
«Կինը Հոկտեմբերի 17-ին դիմեց մեր օգնությանը: Հազ ուներ, ուղարկեցինք Թբիլիսի, ուրիշ ախտանշաններ չուներ»,- ասում է Նինոծմինդայի կլինիկայի մենեջեր՝ Նատո Իրմաձեն:
Երիտասարդ կինը մահացել է հոկտեմբերի 19-ին, սակայն կորոնավիրուսի թեստի արդյունքները 24ժամ հետո հայտնի դարձավ:
Ամիրան Գամղրլիձեն չի հայտարարել, թե ով որ շրջանի բնակիչ է եղել: Նա նշել է.
«Ցավոք, այսօրվա դրությամբ տարբեր կլինիկաներում մահացել է 14 պացիենտ: Բաթումիում, Քութաիսիում և նաև Թբիլիսիում ունենք զոհեր: Ինչ վերաբերում է տարիքին, հիմնականում տարեցներ են, սակայն դժբախտաբար, մահացածների թվում է մեկ մինչև 30 տարեկան անձ: Այժմ կլինիկապես գնահատվում է այս դեպքը»,- հայտարարել Ամիրան Գամղրելիձեն:
Այս փուլում, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել: Տարածաշրջանում կորոնավիրուսի առաջին զոհը Վալեի բնակիչն էր:
Տարածեք :