Ախալցիխեում «SL» սնունդի օբյեկտը կորոնավիրուսի պատճառով փոխել է աշխատակարգը
Ախալցիխեում հայտնի և մարդաշատ սնունդի օբյեկտը ստիպված եղավ փոխել աշխատելու կարգը: Աշխատակցի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, ինչի պատճառով սրճարանը վերադարձակ կրկին արտակարգ դրության ժամանակ գործող կարգին, աշխատում է որպես խանութ: Այս մասին պաշտոնական տեղեկությունն իր սոցիալական էջում տարածել է օբյեկտի տնօրենը:
«Ստեղծված իրավիճակի պատճառով, յուրացնում ենք սոցիալական պատասխանատվություն: Հոկտեմբերի 30-ից մինչև Նոյեմբերի 5-ը ներառյալ, կաշխատենք միայն խանութային սկզբունքով և կգործի առաքում»,- ասվում է հայտարարությունում:
Օբյեկտի աշխատակցի մոտ կորոնավիրուս հաստատվել էր Հոկտեմբերի 24-ին: Ըստ մենեջերի, աշխատակիցը աշխատավայրում վերջին անգամ եղել է Հոկտեմբերի 18-ին: Մինչ այժմ, սրճարանն աշխատում էր սովորական կարգով:
"ნამცხვრისა და პიცის სახლის" ფოტო.